Համակարգչային խաղի պես

Թերթը գրում է, որ իրանական օբյեկտների վրա ամերիկյան հարձակումը հնարավոր է հենց Թուրքիայի տարածքից: Նշվում է նաև, որ դեկտեմբերի 1–ից լիակատար մարտական պատրաստվածության են բերվել Հարավային Օսիայի և Աբխազիայի ռազմաբազաները, իսկ Ռուսաստանի սևծովյան նավատորմի նավերը լողում են Վրաստանի սահմանից ոչ հեռու, որն այդ հակամարտությունում հնարավոր է՝ հանդես գա հակաիրանական ուժերի կողքին։

«Նեզավիսիմայա գազետա»-ն տարածաշրջանային պատերազմի հնարավոր սցենարներ է զարգացնում՝ դրանում ներառելով Ադրբեջանին, Սիրիային, Իսրայելին, Հայաստանին ու Վրաստանին:

Հոդվածագիրը թերևս չափից ավելի է տարվել համակարգչային խաղերով ու կտրվել իրականությունից: Թեև այսօր Իրանի նկատմամբ հարվածները հնարավոր են, Թուրքիայի տարածքից դրանք քիչ հավանական են: Հոդվածագիրը հարկ չի համարում հիշել, որ Թուրքիան նախկինում ԱՄՆ-ին թույլ չտվեց իր տարածքից Իրաք մտնել:

Ռուսական թերթը հարկ չի համարել նաև խորանալ, թե ինչու պետք է Թուրքիան ցանկանա թույլ տալ իրավիճակի ապակայունացում հարևան մեկ այլ երկրում, երբ արդեն իսկ խճճված է Իրաքի ու Սիրիայի պրոբլեմներով՝ չհաշված Հարավարևելյան Անատոլիայում քրդերի խնդիրը: Անհեթեթ է նաև պնդումը, թե Ռուսաստանը կարող է կորցնել Գյումրիի ռազմաբազան, կամ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա և այլն:

«Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածը երևի ավելի շատ պետք գա համակարգչային խաղեր մշակողներին: 

Մեկնաբանել