Կաթնամթերք արտադրողները տուգանվեցին անբարեխիղճ մրցակության համար

«Հանձնաժողովը ապացուցված է համարում, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 խոշոր ընկերություններ դրսևորել են անբարեխիղճ մրցակցություն: Հաշվի առնելով, որ այս ընկերությունները նախկինում մեկ անգամ արդեն հայտնվել են Հանձնաժողովի դաշտում և զգուշացվել էին ձեռնպահ մնալ օրենսդրության խախտումներից, այս անգամ նրանց նկատմամբ կիրառվեց օրենքով նախատեսված առա վելագույն պատժաչափ’ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Ըստ այդմ «Աշտարակ կաթ» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամի չափով, «Անի կաթը»’ 5 մլն դրամի չափով, իսկ «Դուստր Մարիաննա» ընկերության տուգանքի չափը կկազմի 20 մլն դրամ», – ասվում է հաղորդագրության մեջ: