Շոտլանդիայի անկախությունը

-Պարոն դեսպան, ինչպե՞ս Դուք կվերաբերվեք, եթե Շոտլանդիան անկախանա Միացյալ Թագավորությունից: Ի՞նչ եք կարծում, շոտլանդացի ժողովուրդն իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը ունի՞:

-Իրականում իմ պարտականությունների մեջ չի մտնում Բրիտանիայի ներքին քաղաքականության վերաբերյալ կարծիքներ արտահայտելը: Դա Շոտլանդիայի ժողովրդի գործն է: Մինչ այժմ ես որևէ նշան չեմ տեսել, որ Շոտլանդիան կարող է անկախանալ:

-Իսկ ո՞րն է Ձեր անձնական կարծիքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին: Կարծում եք՝ նրանք նույն իրավունքնե՞րն ունեն, ինչ շոտլանդացիները:

-Կրկին, ես ի պաշտոնե անձնական կարծիք չեմ կարող արտահայտել, մանավանդ նման կարևորագույն խնդիրների մասին: Մենք կաջակցենք խնդրի բանակցված, խաղաղ կարգավորմանը, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի, ներառյալ (հերթականությունը կարևոր չէ) տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ կողմերին խնդրի կարգավորմանը հասնելու գործում օգնելու ջանքերին: 

Մեկնաբանել