«Դեռ 2008թ. նախագահական ընտրություններին մենք սատարել ենք գործող նախագահին: Մեր եւ կոալիցիոն ուժերի միջեւ ձեւավորվել է սերտ համագործակցություն, որը գործում է մինչ օրս»,– ասել է նա («Մեդիամաքս»):
Նրա խոսքով՝ ՀՔԴԿ-ի վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ չի փոխվել, քանի որ այդ ուժին հաջողվել է լուրջ նախաձեռնություններով հանդես գալ և՛ արտաքին, և՛ ներքին դաշտում, ինչպես նաև պահպանել ձեռք բերած հաջողությունները: Հարությունյանը նշել է, որ իրենք սատարում են ՀՀԿ-ին նաեւ այն պատճառով, որ այն վերջերս անդամակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, որի հիմքը կազմում են Եվրոպայի քրիստոնեադեմոկրատական ուժերը:
Նմանատիպ կուսակցություններն ու գործիչները թերևս անձնական խնդիրներ են լուծում՝ ՀՀԿ-ին սատարելու մասին հայտարարելով: Իրականում նրանց հայտարարություններից ու որոշումներից ՀՀԿ-ի շանսերը ո՛չ ավելանում են, ո՛չ էլ պակասում: Մարդիկ թերևս ջրի երեսին մնալու և մերձավորների աշխատանքը պետական համակարգում երաշխավորելու խնդիր են դնում, ոչ ավել: