ԵՄ ազատ առևտրի գոտու բանակցությունները կավարտվեն 2-3 տարում. Տիգրան Դավթյան

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, ՀՀ Կառավարությունը ներկայացրել է CIB ծրագրի շրջանակներում մշակված Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը (IRP): Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ Հայաստանում CIB ծրագիրն ուղղված է հիմնական 3 ոլորտներում բարեփոխումների իրականացմանը՝ ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստում, համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացում; աջակցություն արդարադատության, ազատությունների և անվտանգության ոլորտներին; աջակցություն ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին:

Տիգրան Դավթյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները կսկսվեն 2012թ. առաջին կեսին: «Մենք մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել, և կարծում եմ՝ եթե շարունակենք այսպես աշխատել, բանակցությունները, որոնք հիմնականում տևում են 5 տարի, մենք կկարողանանք հաջողությամբ ավարտին հասցնել 2-3 տարվա ընթացքում»,– ասել է Տիգրան Դավթյանը: 

Մեկնաբանել