Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Washington Post-ի դեմ արշավ է սկսել

Հիշեցնենք, որ ամերիկյան Washington Post-ը մի հոդված էր հրապարակել, որտեղ դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատման ձախողումը վերագրվել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և «հայամետ» սենատորներ Բարբարա Բոքսերին և Ռոբերտ Մենեդեսին:

Նշենք, որՄեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։ ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածուները պետք է հաստատվեն ԱՄՆ Սենատի կողմից։