Իրանի նախագահը այսօր կժամանի Երևան

Մեդիամաքս-ը նշում է, որ Մահմուդ Ահմադինեժադը պետք է Երեւան ժամաներ ս.թ. հունիսի սկզբին, սակայն այցը հետաձգվել էր: Հունիսի 6-ին Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամեդ-Հասան Սալեհի-Մառամին ասել էր, որ Մահմուդ Ահմադինեժադի այցը Երեւան հետաձգվել է, քանի որ «ընդունող կողմը չի հասցրել նախապատրաստել փաստաթղթերը»:

Վերջին անգամ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան էր այցելել 2007 թվականին: