Էրդողանը մեղադրել է Ֆրանսիային ալժիրցիների ցեղասպանության մեջ

“Եթե Ֆրանսիայի նախագահը տեղյակ չէ այդ ցեղասպանության մասին, ապա կարող է հարցնել իր հորը’ Պալ Սարկոզիին, ով ծառայել է Ալժիրում 1940-ականներին ֆրանսիական լեգիոնի կազմում: Վստահ եմ, նա շատ բան ունի պատմելու իր որդուն Ալժիրում իրականացված սպանդի մասին”,- ասել է Էրդողանը:

“Ալժիրցիների ցեղասպանության” մասին խոսելով’ Էրդողանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Ալժիրի’ Ֆրանսիայից անկախանալու համար մղված պայքարի հետեւանքները: Դրան հաջորդած պատերազմում, տարբեր գնահատականներով, Ալժիրում զոհվել է 300 հազարից մեկ միլիոն մարդ: