Քնեսեթում այսօր կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

Քնեսեթի հանձնաժողովը, պատգամավոր Ալեքս Միլլերի գլխավորությամբ, հարցը կքննարկի հանրային լսումների ընթացքում, գրում է MIGnews.com-ը:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նախնական գնահատականներով’ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը դեմ է Ցեղասպանության ճանաչմանը:

Կոալիցիոն գլխավոր դաշնակիցներ «Լիկուդ» եւ «Մեր տուն Իսրայել» կուսակցություններն այս հիմնախնդրի վերաբերյալ տարաձայնություններ ունեն: Իշխող կուսակցության անդամների զգալի մասը (Ռեուվեն Ռիվլին, Զեեւ Էլկին, Գիլադ Արդան, Բենի Բեգին եւ այլք) կողմ են Ցեղասպանության ճանաչմանը: Իրենց հերթին «Մեր տուն Իսրայել» կուսակցության անդամները վճռականապես դեմ են’ նշելով, որ անգամ Քնեսեթի կողմից այդ հարցի քննարկումը վնասում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը:

Հիշեցնենք, Ֆրանսիայի Ստորին պալատը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող օրինագիծը: Դրան ի պատասխան Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին:

Մեկնաբանել