Դեկտեմբեր 26, ըստ կայքերի

News.am-ը, վկայակոչելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, գրում է, որ Միխայիլ Գորբաչովը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել հեռանալ քաղաքականությունից, ինչին կառավարության աշխատակազմից պատասխանել են, որ Գորբաչովը Պուտինին խորհուրդներ տալու իրավունք չունի:

Asekose.am-ը գրում է, որ եկող տարի Հայաստանում առաջին անգամ կնշվի Թոնրի տոնը: Այն կկայանա օգոստոսի 11-ին, այսինքն՝ մեր հեթանոս նախնիների Նոր տարվա՝ Նավասարդի օրը: