Հայփոստը մասնաճյուղեր է վերաբացել

ՀայփոստԱյսօր Հայփոստը վերաբացել է իր մասնաճյուղերն ու բաժանմունքները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ եւ Ծովագյուղ գյուղերում եւ Կոտայքի մարզի Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում:

Նորացված փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության եւ ազդանշանային համակարգերով, տեսագրային սարքավորումներով: Ծառայությունների ու սպասարկման որակի մակարդակով նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքները ոչնչով չեն տարբերվում Երեւանում վերաբացված փոստային բաժանմունքներից:

Նոր ենթակառույցների եւ օնլայն ցանցի կիրառումն հնարավորություն կտա ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել Վարդենիկի, Ծովագյուղի, Հրազդանի եւ Չարենցավանի բնակիչներին:

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել է 104-ի:

Մեկնաբանել