Վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 26-ին պաշտոնապես զրկվել է ՌԴ քաղաքացիությունից: Այս մասին հայնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:Հիմա Իվանիշվիլին ունի Ֆրանսիայի հանրապետության քաղաքացու անձնագիր:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ Իվանիշվիլին կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը 2004 թվականին, երբ վերջինս ստացել է ֆրանսիական անձնագիր:
Իսկ Իվանիշվիլին նշում է, որ 2005 թվականին վրացական քաղաքացիությունը իրեն վերադարձրել են նախագահի հրամանով:
Նշենք, որ Իվանիշվիլին հայտնել է, որ մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել և մասնակցել 2012 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: Այս հայտարարությունից հետո գործարարի անձնագրերի հարցը դարձել է դատական քաշքշուկների առարկա:
Նշենք, որ Forbes ամսագիրը Իվանիշվիլիի կարողությունը գնահատել է 5.5 մլրդ դոլար