2012-ին ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը պարտադիր է. բյուրո

1. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է,

2. ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք’ յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 և տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ’ անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ,

առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:

Վերոգրյալից ելնելով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր:

Հիշեցնենք, որ’

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և իր փաստացի գործունեությունը սկսել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից: Բյուրոյին ներկայումս անդամակցում են թվով ութ ապահովագրական ընկերություններ: Բյուրոյի գործունեության նպատակը ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումն է, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանությունը: Բյուրոն իր նպատակների իրագործման համար ընդունում է կանոններ և որոշումներ ԱՊՊԱ ոլորտի և այդ ոլորտում գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար և սահմանված կարգով հսկողություն իրականացնում այդ կանոնների և որոշումների կատարման նկատմամբ:

Մեկնաբանել