Հայկական ագրեսիայի զոհ դարձած ադրբեջանցիները կդիմեն ֆրանսիական դատարաններ

Նրա խոսքով’ ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի դեմ հայկական ագրեսիան:Գուլեն մեկնաբանել է նաև Ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի հայտարարությունն այն մասին, որ «Թուրքիան մի երկիր է, որը սպառնում է ամբողջ աշխարհին»: Գուլեն «նման կարգի հայտարարությունները զարհուրելի է» անվանել:

«Դա անընդունելի է, որ Ֆրանսիայի նախկին նախարարը նման խոսքեր ասի մի երկրի հասցեին, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք և որը միջզագային դիվանագիտության առանցքային դերակատարներից է», – ասել է Գուլեն և հավելել, որ «նմանապես Հայաստանն էլ կարելի է սպառնալիք անվանել»:

Մեկնաբանել