Սիտրոնիքս Արմենիան մեկ ամսից կստանա հայտի պատասխանը

Սիտրոնիքս Արմենիա-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել եւ կառավարել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով հագեցած շուրջ 100 հազ. մ2 ընդհանուր տարածքով ազատ տնտեսական գոտի՝ ընդհանուր առմամբ ներդնելով id=”mce_marker”0 մլն:

Նորաստեղծ հանձնաժողովի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակը ոչ թե Հայաստանում գործող բիզնեսների տեղափոխումն է այնտեղ, այլ ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը եւ, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով, արտահանման աճի նպաստումը:

Ըստ նախարարի, մոտական տարիներին նախատեսվում է ստեղծել տարբեր ուղղվածությունների 3 ազատ տնտեսական գոտիներ: