«Գրի’ր նամակ, վերականգնի’ր ավանդույթը». Հայփոստ

“Գրի’ր նամակ, վերականգնի’ր ավանդույթը”

«Գրի’ր նամակ, վերականգնի’ր ավանդույթը» կարգախոսը կրող նախաձեռնությունը «Հայփոստ»-ը հանձն է առել Ամանորի նախաշեմին’ փորձ անելով նոր շունչ տալ ձեռագիր նամակներ գրելու և բացիկներ ուղարկելու ջերմ ու բարի ավանդույթին:Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 6-ը յուրաքանչյուր ոք կարող է գալ «Հայփոստ»-ի թիվ 0010 փոստային բաժանմունք (Հանրապետության հրապարակ) և, ստանալով նվեր ամանորյա թեմատիկ բացիկ, անվճար ուղարկել դրանք իրենց հարազատներին և ընկերներին:Հարկ է նշել, որ այս ակցիան շարունակական է լինելու, և «Հայփոստ»-ը անվճար բացիկներ ուղարկելու հնարավորություն կընձեռի նաև այլ տոներին:

Մեկնաբանել