Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ երբեմն ինքն էլ է ցանկանում դուրս գալ ցույցերի: Այս մասին հաղորդում է Zman-ը’ հղում անելով «Եդինայա Ռոսիա» կուսակցության պաշտոնական կայքին:«Երբեմն, երբ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում, ինձ իմ բարեկամներն ու ընկերները պատմում են պաշտոնյաների հետ իրենց շփումների մասին, ես ինքս էլ եմ ցանկանում դուրս գալ ցույցի», – նշել է վարչապետը:Իրեն բնորոշ հեգնական ոճով Պուտինը մեջբերում է արել մի ֆիլմից, որի հերոսը ցանկանում է «անդամագրվել Կարմիր բանակ և հետո արագ դուրս գալ դրանից»:«Սա արդեն Պուտինի երկրորդ հղումն է գրական-կինեմատոգրաֆիական հերոսներին իր տխրահռչակ բանդերլոգներից հետո», – գրում է Zman-ը:Պուտինը պատասխանել է նաև բոլոր նրանց, ովքեր ցույցերին մասնակցող Կուդրինի մեջ տեսել են Կրեմլի գործակալի:«Ես նրան այնտեղ չեմ ուղարկել, նա ինքնուրույն է գնացել, նա արդեն մեծ տղա է», – ասել է Պուտինը:
Երբեմն ես էլ եմ ցանկանում ցույցի դուրս գալ. Վ. Պուտին
Post navigation
Posted in: