Թեղուտի անտառի 71 հեկտարը ոչնչացվել է.բնապահպան

Եզիա Ներսեսյան“Թեղուտի անտառի 71 հեկտարը ոչնչացվել է. հունվարի 15-ին բնապահպանները մեկնելու են Թեղուտ’ փորձելով կանխել հետագա ծառահատումները”,- այս մասին civilnet-ին ասել է բնապահպան Եղիա Ներսեսյանը:Ըստ նրա’ չնայած “Ռոբշին”‘(Թռչկան) և “Վալեքս գրուպը”‘ (Թեղուտ) տարբեր են և “Վալեքս գրուպը” ավելի հզոր է, սակայն համախմբված հասարակությունը կկարողանա հաղթահարել “երկրի առաջ ծառացած” խնդիրները: “Մեզ ինչ կարող են անել, ամենաշատը կարող են ֆիզիկապես ոչնչացնել, բայց նրանք չեն կարող ոչնչացնել միտքը: Մեզանում զարթոնք է, և ես համոզված եմ որ հաղթելու ենք”,- ասել է Ներսեսյանը: