ԱՄՆ Պետքարտուղարն իր աջակցությունն է հայտնել Յուլիա Տիմոշենկոյին

Հիլարի ՔլինթոնԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը հայտարարել է, որ ԱՄՆ կշարունակի աջակցել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և կալանքի տակ գտնվող մյուս նախկին պաշտոնյաների ազատ արձակման գործին:

«Մենք կշարունակենք պայքարել Ձեր և մյուս կալանավորների ազատ արձակման անհրաժեշտության համար: Բացի այդ, հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք հակված ենք Ուկրաինայում ազատ ընտրությունների անցկացմանը’ բոլոր լեգիտիմ քաղաքական գործիչների և կուսակցությունների մասնակցությամբ: Դա ևս մեկ շատ կարևոր քայլ է եվրոպական ինտեգրման և այն գործի ուղղությամբ, որը ձեր երկիրը հաջողությամբ իրականացրել է վերջերս: Լիահույս եմ, որ այդպես կլինի նաև հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ», – գրել է Քլինտոնը Տիմոշենկոյին հասցեագրված նամակում, որը հրապարակվել է նախկին վարչապետի կայքում:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարի ազատազրկման Ուկրաինայի «Նավթոգազի» և Ռուսաստանի «Գազպրոմի» միջև 2009թ. գազի համաձայնագրերի կնքման ժամանակ պաշտոնազանցության համար:

Դեկտեմբերի 30-ին պատիժը կրելու նպատակով Տիմոշենկոն տեղափոխվել է Խարկովի շրջանի Կաչանովյան գաղութը:

Աշնանը Ուկրաինայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, և ըննդիմությունը մտավախություն ունի, որ կալանքի տակ գտնվող Տիմոշենկոն չի կարողանա մասնակցել ընտրություններին:

ԱՄՆ պետքարտուղար իր նամակում ընդգծել է նաև, որ մանրակրկիտ կերպով հետևում է Տիմոշենկոյի գործի զարգացումներին: