Մարտին կկայանա Ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխությունը

Մարտի 18-ին Երևանում կկայանա առաջին Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասել է կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով, մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում’ լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն Սենարի հեղինակ և այլն:

Կինո կենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում’ լիամետրաժ, կարճապետրաժ, անիմացիոն և վավերագրական: Գևորգ Գևորգյանի խոսքով, մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն առաջին մրջանակաբաշխությանը մասնակցում են 1991-2011 թթ. արտադրված ֆիլմերը:

Մեկնաբանել