Իրանը 100 կգ հարստացված ուրան ունի. Իսրայելի հետախուզություն

Գեներալ-մայորը հավելել է նաև, որ «Իսրաելի թշնամիները իրենց արսենալներում ունեն տարբեր տրամաչափի հրթիռներ: Խոսքը գնում է 200 հազար հրթիռների մասին, որոնք կարող են հասնել Իսրաելում գտնվող ցանկացած նշանակետի: Բալլիստիկ հրթիռների մարտագլխիկները կրում են պայթուցիչ նյութի ոչ թե տասնյակ կիլոգրամներ, ինչպես դա նախկինում էր, այլ հարյուրավոր կիլոգրամներ»:

Անդրադառնալով «արաբական գարնանը»’ Ավիվ Կոխավին նշել է, որ «առաջին անգամ մերձավորարևելյան հասարակությունը իշխանության համար մղվող պայքարում դարձել է վճռորոշ գործոն»:

Մեկնաբանել