«Նոր համակարգի ճշտումներից հետո կենսաթոշակառուների թիվը 11 հազ-ով պակասեց՝ 520 հազ-ից դառնալով 509 հազ.: Չենք կարող ասել, որ աշխատանքն ավարտվել է: Ներկայում էլ շարունակվում են աշխատանքները»,– ասել է Արտեմ Ասատրյանը և հավելել, որ ճշգրտումների արդյունքում պետբյուջեից խնայվել է Դ11 մլրդ:
Ըստ Հակոբ Հակոբյանի՝ համակարգն ամբողջապես կգործի 2012թ. հուլիսից: «Այդ ժամանակ արդեն հստակ կլինի, թե ինչքան ունենք կենսաթոշակ ստանալու անձ և ինչքան անձ կա, որոնց (կենսաթոշակ ստանալու) իրավունքը դադարեցված է»,– նշել է նա: