Ի մեծարումն Մեծերի

1973թ. դեկտեմբերին Արամ Խաչատրյանը ժամանեց Երևան՝ մասնակցելու իր 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություններին։ Աշխարհահռչակ կոմպոզիտորին և թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչին Վեհարանի իր աշխատասենյակում ընդունեց երջանկահիշատակ Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետը։ Ի մեծարումն ու որպես իր բացառիկ սիրալիր վերաբերմունքի արտահայտություն՝ Արամ Խաչատրյանին Ամենայն Հայոց Հայրապետը հրավիրեց բազմելու Վեհարանի պատմական գահերից մեկին:

Ձախից աջ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Հայրապետ, Արամ Խաչատրյան, Մստիսլավ Ռոստրոպովիչ 1973թ.:

Մեկնաբանել