ԱՄՕ-ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն էլ ասել է, որ նոր սրահի միջոցով կսպասարկվի ընդհանուր ուղևորահոսքի 2-3%-ը կամ տարեկան 50-60 հազ. ուղևոր: Նոր սրահը 2011թ. սեպտեմբերին բացված ուղևորային համալիրի մի մասն է, որի կառուցմանն ուղղված ընդհանուր ներդրումները կազմել են $160 մլն:
Սրահն ունի առանձին մուտք և առանձնացված ավտոկայանատեղի, նախատեսված է մատուցել առավել բարձր մակարդակի ծառայություններ VIP ուղևորներին և պաշտոնական պատվիրակությունների անդամներին: Նոր սրահի ծառայությունների արժեքը մեկ ուղևորի հաշվարկով կազմում է Դ30 հազ.: