Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) ղեկավարությունը ֆուտբոլային աշխարհում հարգանք վայելող մարդկանց հետ քննարկել է Վենգերի թեկնածությունը։
Արսեն Վենգերը կարծում է, որ Անգլիայի հավաքականը պետք է գլխավորի անգլիացի մարզիչ։
Ավելի վաղ FA-ի գլխավոր քարտուղար Ալեքս Հոռնը հայտարարել էր, որ արդեն կազմվել է հավակնորդների վերջնական ցուցակը, և մրցաշրջանի վերջում որոշում կկայացվի։