Հայտնի են Տալի հուշամրցաշարի մասնակիցները

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լատվիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը, երրորդը՝ ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը, ըստ Panarmenian.net-ի՝ հաղորդում է chess-news.ru-ն: Պայքարը չափազանց համառ էր, և մինչև վերջ էլ երեք առաջատարները հավասար քայլերով էին ընթանում:

Միխայիլ Տալի 7-րդ հուշախաղը կանցնի Մոսկվայում 2012թ. հունիսի 7-19-ը: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերներ: Նրանցից վեցը՝ Մագնուս Կառլսենը, Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարունան, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:

Մեկնաբանել