Ինչպե՞ս են բուրում «ճշմարտությունն» ու կոշիկները

Հավաքածուն կազմված է լինելու 60 զույգից, որոնք շատ բան են կլանել երգչուհու համերգային կոշիկների ոճից: «Աստղային կոշիկների» մեկնարկային գինը մոտ $100 է: Ուշագրավ է, որ իր հավաքածուն Մադոննան նախատեսել է 27-50 տարեկան կանանց համար:

Սակայն այսքանով փոփ թագուհին չի սահմանափակվում: Նա պատրաստվում է ստեղծել նաև ներքնազգեստի մոդելներ և զանազան աքսեսուարներ: Շուտով Truth or Dare բրենդի ներքո Մադոննան հանրության դատին կհանձնի իր հեղինակած օծանելիքը, որի դեբյուտային նկարն արդեն պատրաստ է:

Սև ու սպիտակ պաստառի վրա պատկերված է Մեջը, որի կերպարն ամենևին էլ սադրիչ չէ, ընդհակառակը՝ Մադոննան կանացի է, էլեգանտ ու շքեղ։ Ըստ ամենայնի՝ հենց այդպիսին էլ կլինի օծանելիքի բույրը, որը, Մադոննայի բնութագրմամբ, «արբեցնող է, պարունակում է անտառային բույրերի և վանիլի տարրեր, համարձակ է և չափազանց ազնիվ»:

Դե ինչ, մնում է զգալ, թե ինչպես են բուրում «ճշմարտությունն» ու «մարտահրավերը»:

Մեկնաբանել