Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժել: Նրա գրանցման հարցը կքննարկվի թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովում:
Խաչատուր Սուքիասյանը դեռ թեկնածու չէ
-
Արցախցիների վերադարձի իրավունքը․ ինչու է կարևոր խնդիրն օրակարգ բերելը
2023-ի սեպտեմբերի 19-ին, իննամսյա շրջափակումից հետո, տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, որը մի քանի օրում հանգեցրեց երկրամասի հայաթափմանը։ Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանն անդրադառնում է այդ իրադարձություններին և միջազգային երաշխիքների ներքո արցխացիների վերադարձի իրավունքին։
-
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի ճանապարհը՝ գերմանականից ռուսական
Մկրտիչ Կարապետյան Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումից երեք տարի անց էլ կառավարությունը չի հստակեցնում, թե ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված ընկերություններն ինչպես, ինչ հանգամանքների բերումով են դարձել հանքի սեփականատերեր։ Չնայած ԶՄՊԿ-ն մասնավոր ընկերություն է և ինքնուրույն է տնօրինում իր բաժնետոմսերի ճակատագիրը, այնուհանդերձ կան փաստեր, որոնք կառավարության կողմից ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վերաբաշխմանը մասնակցության որոշ նշաններ են ի հայտ բերում։ Հայաստանում հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018-ի հուլիսին, երկրի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնտոմսերի 12,4%-ի բաժնետերը դարձավ կիպրոսյան օֆշորում գրանցված Walnort Finance Limited-ը։ 2020-ից Walnort Finance Limited-ի սեփականատերը դարձավ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։ 2021-ի աշնանը կոմբինատի բաժնետոմսերի 75%-ը […]
-
Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավորը «խստորեն պաշտպանում է» Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը
Որպես Եվրախորհրդարանի անդամ՝ իմ բազմաթիվ գործընկերների հետ խստորեն պաշտպանում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը՝ վերադառնալու իրենց պապենական հողերը միջազգային երաշխիքներով, հայտարարել է Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը Alphanews-ին։ «Կարևոր է, որ Եվրամիությունը աջակցի մեզ այդ նպատակին հասնելու համար։ Ես անձամբ այցելել եմ Հայաստան, որպեսզի իմ աչքով տեսնեմ տեղում տիրող իրավիճակը և իմ կարծիքը ձևավորեմ այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա։ Մեկ տարի առաջ Ադրբեջանի ռազմական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, բռնի տեղահանվեց։
-
ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարծում է, որ Եվրամիությունը «վերջապես պետք է ավելին անի Հայաստանի ու Հարավային Կովկասի համար»․ այդ մասին նա գրել է X-ի իր էջում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով։ Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա ընդդիմանում է ռուսական իմպերիալիզմին և ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն։ Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար»,- գրել է Ռոթը։
-
Ռուբեն Վարդանյանը Բաքվի գերությունից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը:
«Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից»․- ասել է Ռուբեն Վարդանյանը։ Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Բաքվում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, հայտարարել էր․ «Ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով»։ Ինչպես նշված է Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում, Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման […]
-
Բրիտանիայի արտգործնախարարը Ադրբեջանի՝ «հողերի ազատագրումը» համեմատել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմմին հայտարարել է, թե «Ադրբեջանը ազատագրել է 1990-ականներին կորցրած իր հողերը» և դա համեմատել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարի հետ: Այս մասին նա գրել է Substack.com հարթակում հրապարակած իր հոդվածում, որը վերնագրված է «Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ, Միավորված Ուկրաինայի համար» (The United Kingdom and the United States, United for Ukraine)։ «Կիևում մարդիկ հպարտանում են իրենց ուկրաինական ինքնությամբ։ Մնացյալ Եվրոպային մոտ մնալու ցանկությունը պարզ էր բոլորի համար: Եվ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների բացմամբ այդ հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում: Նույն ազդեցությունը նկատելի է Ռուսաստանի հարևանների մոտ։ Կենտրոնական Ասիայի պետություններն ավելի ու ավելի են նայում դեպի արևելք և հարավ: […]
-
Արցախում պատերազմից մեկ տարի անց. զոհվածների հարազատները՝ Եռաբլուրում
2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում սկսվեց մեկօրյա պատերազմը, որի հետևանքով ունեցանք 223 զոհ։ Նրանցից շատերի դիերը հարազատները կարողացել են հասցնել Հայաստան ու հուղարկավորել Եռաբլուրում, որոշներն էլ հուղարկավորել էին Արցախում։ Պատերազմից մեկ տարի անց զոհվածների հարազատները Եռաբլուրում են։
-
Գերիներին ազատելու համար կարող ենք աշխատել անգամ ադրբեջանցի այլախոհների հետ.
Հայաստանի կառավարությունը խախտել է գերիների վերադարձի գործընթացում հիմնարար բոլոր երեք սկզբունքները․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է հակամարտությունների կարգավորման հարցերով մասնագետ, վերլուծաբան Հրայր Պալեանը։ Նա կոչ է անում միջազգային հանրությանը բոյկոտել Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովը, իսկ հայերին՝ ապահովել միջազգային լայն կոնսոլիդացիա գերիներին ազատելու համար։