Անկախացումից հետո Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը առաջին անգամ լիարժեք կազմերով հանդես կգա Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում մայիսի 19-ին մեկնարկելիք Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում: Արդեն հայտնի են կազմերը. մեծահասակներ՝ Արթուր Դավթյան, Վահան Վարդանյան, Վահագն Ստեփանյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, երիտասարդներ՝ Արմեն Պետրոսյան, Արամ Մովսիսյան, Վիգեն Խաչատրյան:
Հայ մարմնամարզիկները եվրոպական ստուգատեսից առաջ պլանավորել են ապրիլին ուսումնամարզական հավաք անցկացնել Իրանում: Այս մասին, ըստ Panorama.am-ի, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: