Դեյվիդ Քեմերոն. Ասադի մուտքը Լոնդոն արգելված է

Մեծ Բրիտանիայի նախարարների աշխատասենյակի ղեկավարը նշել է, որ սիրիացի մարզիկներին կթույլատրվի մասնակցել Օլիմպիական խաղերին: «Չի կարելի մարզիկներին պատժել ռեժիմի հանցանքների համար, և սիրիացի մարզիկներին կթույլատրվի մասնակցել Օլիմպիադային»,– ասել է Քեմերոնը Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Ժակ Ռոգեի հետ հանդիպմանը:

Օլիմպիական խաղերը Լոնդոնում կանցկացվեն հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կլինի առաջին քաղաքը, որը խաղերը կընդունի 3-րդ անգամ:

Մեկնաբանել