Մրցակցության կաղացող պաշտպանություն

Հարկայինն ու ՏՄՊՊՀ-ն՝ օմբուդսմենի թիրախումՀայաստանի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանի «Տարեկան զեկույց»-ից երևում է, որ գործարար միջավայրի պատասխանատու պետական կառույցները թերացել են իրենց աշխատանքում։ Ըստ զեկույցի՝ օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հակամրցակցային գործողությունների դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ անցած տարի ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել:ՄԻՊ-ն սկսել է հրապարակել իր տարեկան զեկույցի բաժինները, որտեղ անդրադառնում է առանձին գերատեսչությունների աշխատանքներին։ Այսպես՝ ՄԻՊ-ն արձանագրել է, որ Պետեկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում ՊԵԿ-ի աշխատակիցները հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարել ժամանակին և պատշաճ։Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում օմբուդսմենն արձանագրել է, որ 2011թ. մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ խոչընդոտել են այլ տնտեսավարողների մուտքն այդ շուկաներ:ՊԵԿ-ի գործունեությունը ուսումնասիրելիս ՄԻՊ-ը հայտնաբերել է, որ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը պատշաճ ձևով ներկայացված չեն եղել մաքսային արժեքի վրա ազդեցություն ունեցող և ավտոմեքենայի վրա տեղադրված լրացուցիչ պահեստամասերի արժեքները: Համակարգի աշխատանքներում դեռևս համատարած հաստատված չի եղել վարքագծի կանոնների լիարժեք պահպանումը հարկային և մաքսային ծառայողների կողմից:Ըստ օմբուդսմենի՝ մաքսային միջնորդների և տնտեսավարող սուբյեկտների համար տարեկան կտրվածքով կազմակերպվել է հայտարարագրերի ներկայացման ուսուցման ընդամենը երկու կամ երեք դասընթաց: «Արդյունքում դեռևս ցածր է տնտեսավարող սուբյեկտների կողմից ինքնահայտարարագրման մակարդակը, մինչդեռ մեծ է մաքսային միջնորդների կողմից ներկայացված հայտարարագրերի քանակը: Նման իրավիճակում մաքսային միջնորդների կողմից սահմանված բարձր սակագները լրացուցիչ տնտեսական բեռ են հանդիսացել տնտեսավարող սուբյեկտների համար»,– նշված է զեկույցում:Օմբուդսմենն արձանագրել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն (06.12.2011թ.) ընդունվել են հապճեպ և առանց հանրային քննարկման։ ՊԵԿ-ն իր իրավասությունների շրջանակում անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել նշված հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների նախագծերի հանրային քննարկումներ անցկացնելու և դրանք ողջամիտ ժամկետում կիրառելու հարցում:Անդրեասյանը ՊԵԿ-ում նաև դրական տեղաշարժեր է արձանագրել, մասնավորապես՝ հարկային և մաքսային հսկողության բնագավառում համատարած ստուգումներից ամբողջական անցում է կատարվել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգի, քայլեր են ձեռնարկվել հնարավորինս բացառելու հարկատու-տեսուչ շփումը։Տուգանքը մրցակցության հետ կապ չունիՏնտեսական մրցակցության ոլորտում օմբուդսմենն արձանագրել է, որ թեև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի անցած տարվա փոփոխությունները ՏՄՊՊՀ-ին առավել արդյունավետ աշխատելու հնարավորություններ են տվել, մրցակցության ապահովման մակարդակը Հայաստանում դեռ բավարար չէ:Ըստ զեկույցի՝ չնայած 2011թ. ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսավարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու որոշումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ կրկնակի, և արդյունքում ՀՀ պետբյուջե մուծված գումարներն աճել են մոտ 6 անգամ, հանձնաժողովի կողմից համապատասխան դեպքերում ձեռնարկված միջոցները չեն արտացոլել տարբեր ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մրցակցային օրենսդրության խախտման դեպքերի իրական պատկերը և բավարար չափով չեն ազդել երկրում տնտեսական մրցակցության պաշտպանության վիճակի վրա:Շաբոյանն ինքնագովեստի տեղ չունիՓաստորեն, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից անցած տարի հպարտությամբ նշվող փաստերը, որ, օրինակ, 2011թ. կայացվել է պատասխանատվության միջոցներ կիրառելու 198 որոշում՝ կրկնակի ավելի, կամ որ նշանակվել է ֌375 մլն տուգանք, որևէ կերպ չեն ազդել մրցակցության վրա։Նշենք, որ թեև անցած տարի ՏՄՊՊՀ-ում ավելացել էին տնտեսավարողներին պատասխանատվության ենթարկելու որոշումները, օմբուդսմենն արձանագրել է, որ բավարար չեն եղել հանձնաժողովի ձեռնարկած միջոցները հակամրցակցային գործողությունների դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ: «Հանձնաժողովն իր որոշումներով պատասխանատվության է ենթարկել մի շարք տնտեսավարող սուբյեկտների հակամրցակցային գործողությունների դրսևորման համար: Նրանք բողոքարկել են հանձնաժողովի որոշումները՝ չկատարելով դրանց պահանջները: Դատաքննության ողջ ժամանակահատվածում, որը կարող է տևել մինչև երկու տարի, հանձնաժողովը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից կայացված որոշումների կատարման գործընթացն ապահովելու համար»,– նշված է Մարդու իրավունքների զեկույցում:ՄԻՊ եզրահանգումներից կարելի է ենթադրել, որ հանձնաժողովն այդքան էլ վստահ չի եղել իր որոշումների օրինականության մեջ և չի բացառել դատարանում դրանց կասեցման տարբերակը, ուստիև չի փորձել ապահովել գումարների վճարումը։ Խնդիրն այն է, որ դատարանի կողմից հանձնաժողովի որոշման կասեցումը հանգեցնելու էր նրան, որ տնտեսավարողից բյուջեի օգտին բռնագանձված գումարները վերադարձվեն։

Մեկնաբանել