Հարկայինն ու ՏՄՊՊՀ-ն՝ օմբուդսմենի թիրախումՀայաստանի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանի «Տարեկան զեկույց»-ից երևում է, որ գործարար միջավայրի պատասխանատու պետական կառույցները թերացել են իրենց աշխատանքում։ Ըստ զեկույցի՝ օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հակամրցակցային գործողությունների դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ անցած տարի ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել:ՄԻՊ-ն սկսել է հրապարակել իր տարեկան զեկույցի բաժինները, որտեղ անդրադառնում է առանձին գերատեսչությունների աշխատանքներին։ Այսպես՝ ՄԻՊ-ն արձանագրել է, որ Պետեկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում ՊԵԿ-ի աշխատակիցները հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարել ժամանակին և պատշաճ։Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում օմբուդսմենն արձանագրել է, որ 2011թ. մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ խոչընդոտել են այլ տնտեսավարողների մուտքն այդ շուկաներ:ՊԵԿ-ի գործունեությունը ուսումնասիրելիս ՄԻՊ-ը հայտնաբերել է, որ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը պատշաճ ձևով ներկայացված չեն եղել մաքսային արժեքի վրա ազդեցություն ունեցող և ավտոմեքենայի վրա տեղադրված լրացուցիչ պահեստամասերի արժեքները: Համակարգի աշխատանքներում դեռևս համատարած հաստատված չի եղել վարքագծի կանոնների լիարժեք պահպանումը հարկային և մաքսային ծառայողների կողմից:Ըստ օմբուդսմենի՝ մաքսային միջնորդների և տնտեսավարող սուբյեկտների համար տարեկան կտրվածքով կազմակերպվել է հայտարարագրերի ներկայացման ուսուցման ընդամենը երկու կամ երեք դասընթաց: «Արդյունքում դեռևս ցածր է տնտեսավարող սուբյեկտների կողմից ինքնահայտարարագրման մակարդակը, մինչդեռ մեծ է մաքսային միջնորդների կողմից ներկայացված հայտարարագրերի քանակը: Նման իրավիճակում մաքսային միջնորդների կողմից սահմանված բարձր սակագները լրացուցիչ տնտեսական բեռ են հանդիսացել տնտեսավարող սուբյեկտների համար»,– նշված է զեկույցում:Օմբուդսմենն արձանագրել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն (06.12.2011թ.) ընդունվել են հապճեպ և առանց հանրային քննարկման։ ՊԵԿ-ն իր իրավասությունների շրջանակում անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել նշված հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների նախագծերի հանրային քննարկումներ անցկացնելու և դրանք ողջամիտ ժամկետում կիրառելու հարցում:Անդրեասյանը ՊԵԿ-ում նաև դրական տեղաշարժեր է արձանագրել, մասնավորապես՝ հարկային և մաքսային հսկողության բնագավառում համատարած ստուգումներից ամբողջական անցում է կատարվել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգի, քայլեր են ձեռնարկվել հնարավորինս բացառելու հարկատու-տեսուչ շփումը։Տուգանքը մրցակցության հետ կապ չունիՏնտեսական մրցակցության ոլորտում օմբուդսմենն արձանագրել է, որ թեև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի անցած տարվա փոփոխությունները ՏՄՊՊՀ-ին առավել արդյունավետ աշխատելու հնարավորություններ են տվել, մրցակցության ապահովման մակարդակը Հայաստանում դեռ բավարար չէ:Ըստ զեկույցի՝ չնայած 2011թ. ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսավարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու որոշումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ կրկնակի, և արդյունքում ՀՀ պետբյուջե մուծված գումարներն աճել են մոտ 6 անգամ, հանձնաժողովի կողմից համապատասխան դեպքերում ձեռնարկված միջոցները չեն արտացոլել տարբեր ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մրցակցային օրենսդրության խախտման դեպքերի իրական պատկերը և բավարար չափով չեն ազդել երկրում տնտեսական մրցակցության պաշտպանության վիճակի վրա:Շաբոյանն ինքնագովեստի տեղ չունիՓաստորեն, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից անցած տարի հպարտությամբ նշվող փաստերը, որ, օրինակ, 2011թ. կայացվել է պատասխանատվության միջոցներ կիրառելու 198 որոշում՝ կրկնակի ավելի, կամ որ նշանակվել է 375 մլն տուգանք, որևէ կերպ չեն ազդել մրցակցության վրա։Նշենք, որ թեև անցած տարի ՏՄՊՊՀ-ում ավելացել էին տնտեսավարողներին պատասխանատվության ենթարկելու որոշումները, օմբուդսմենն արձանագրել է, որ բավարար չեն եղել հանձնաժողովի ձեռնարկած միջոցները հակամրցակցային գործողությունների դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ: «Հանձնաժողովն իր որոշումներով պատասխանատվության է ենթարկել մի շարք տնտեսավարող սուբյեկտների հակամրցակցային գործողությունների դրսևորման համար: Նրանք բողոքարկել են հանձնաժողովի որոշումները՝ չկատարելով դրանց պահանջները: Դատաքննության ողջ ժամանակահատվածում, որը կարող է տևել մինչև երկու տարի, հանձնաժողովը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից կայացված որոշումների կատարման գործընթացն ապահովելու համար»,– նշված է Մարդու իրավունքների զեկույցում:ՄԻՊ եզրահանգումներից կարելի է ենթադրել, որ հանձնաժողովն այդքան էլ վստահ չի եղել իր որոշումների օրինականության մեջ և չի բացառել դատարանում դրանց կասեցման տարբերակը, ուստիև չի փորձել ապահովել գումարների վճարումը։ Խնդիրն այն է, որ դատարանի կողմից հանձնաժողովի որոշման կասեցումը հանգեցնելու էր նրան, որ տնտեսավարողից բյուջեի օգտին բռնագանձված գումարները վերադարձվեն։
Մրցակցության կաղացող պաշտպանություն
-
«Հայկական ֆուտբոլում ապագա չեմ տեսնում, քանի Մելիքբեկյանն է կառավարում»
Հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրը ոլորտի կառավարումն է․ նշում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը ոլորտի սխալ կառավարման համար՝ տարակուսանք հայտնելով նաև ծախսվող գումարների արդյունավետության առնչությամբ: Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ քանի Արմեն Մելիքբեկյանն է ղեկավարում ՀՖՖ-ն, ինքը հայկական ֆուտբոլում ապագա չի տեսնում:
-
Ինչ է պետք իմանալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մասին
Կառավարությունը մարտի 28-ին որոշեց երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը։ Բացի այդ, վերջնական տեսքի է բերվում բնակարանային աջակցության ծրագիրը։ ՍիվիլՆեթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ստորև հակիրճ ներկայացվում են աջակցության ծրագրերը։ Բնակարանային աջակցության ծրագիր «40+10 հազար» աջակցության ծրագիր Մանրամասները՝ հարցազրույցում Գևորգ Թոսունյան
-
Պոպուլիզմն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Նարեկ Սուքիասյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վերջին տարիներին Հայաստանում պոպուլիզմի մասին խոսակցությունները գնալով խտանում են, ու մարդկանց մոտ քիչ թե շատ ձևավորվում է այդ երևույթի մասին պատկերացում, մանավանդ, որ տեսական բացատրությունների օրինակները գրեթե ամենօրյա ռեժիմով հասանելի են մեր քաղաքական դաշտում։ Մինչդեռ արտաքին քաղաքականության մասին խոսելիս պոպուլիզմի հետևանքները կամ արտահայտումները կարող են պակաս ակնհայտ լինել, ու մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին քաղաքականության բովանդակությանը, իսկ ձևը՝ հաճախ անտեսում։ Առանց գերագնահատելու պոպուլիզմի դերը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև չունենալով միտում ներկայացնելու գիտական ճշմարտություններ (քանի որ այս թեմայով գիտական օրակարգը դեռ ինքն է նոր սահմանվում)՝ […]
-
Արցախցիների բնակարանային հավաստագրի արժեքը լինելու է 3-5 մլն դրամ՝ ըստ
Մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում է, որ կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության ծրագիրը. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա մանրամասներ հայտնեց 40+10 հազար գումարների, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի ու կառավարության քաղաքականության մասին։
-
Հայկ Մարությանը «Նոր ուժ» է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարությանի թիմից հայտնեցին, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»։ Նոր ստեղծվող կուսակցության համագումարը կկայանա մայիսի 1-ին։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական Azdarar.am կայքում կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրն ու կանոնադրությունը։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական […]
-
Ինչ են անում երեխաներն ու ուսուցիչները շրջված դասարանում․ «Կրթության տապան»
Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։
-
Բարեկեցության խոստումների քողի տակ Արևմուտքը «արյուն է խմում»․ Զախարովան՝ Հայաստանում
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության թեմային։ Ըստ նրա՝ «Արևմուտքը բարեկեցության խոստումների քողի տակ արյուն է խմում և հետո ոչնչացնում այն, ինչ մինչ այդ պտղաբեր էր»։ «Գլխավորն այն է, որ «ոչխարի մորթու» տակ ԵՄ-ական ձոներում, ինչպես միշտ, չթաքնվի «արյունռուշտ գայլը» կամ «անատամ վագրը»։ Սա է խնդիրը և մեծ վտանգը։ Նրանք հենց այդպիսի «սոուսի» տակ են ներդրվում զարգացող պետությունների ներքին կյանքում, տնտեսական նախագծերում։ Արևմուտքը սարսափելի է ոչ թե նրանով, որ դատարկ խոստումներ է տալիս՝ հուսախաբ անելով, այլ նրանով, որ զբաղվում է կեղծիքներով, բեմականացումներով։ Բարեկեցության խոստումների քողի տակ [Արևմուտքը] «սկսում է «արյուն խմել» և հետո «ոչնչացնում» […]
-
Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին
Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 […]