«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պարզաբանումը

«Օրակարգ»-ի մարտի 29-ի թիվ 45 համարում «Մեգաբիթների հետևից. Հայաստանում ինտերնետի արագությունը հետ է համաշխարհային միջինից» հոդվածի կապակացությամբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պարզաբանում է ներկայացրել: «Ընկերության ինտերնետ բաժանորդների շրջանում ամենատարածվածը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլանն է, որի առաջարկած ներբեռնման առավելագույն արագությունը 21,6 Մբիթ/վրկ է:

Նշենք, որ հոդվածում Հայաստանում ինտերնետ ծառայություններ առաջարկող մյուս առաջատար ընկերությունները՝ «ԱրմենՏել»-ը, «Օրանժ Արմենիա»-ն և «Յուքոմ»-ը, ներկայացրել էին իրենց բաժանորդների շրջանում ամենատարածված սակագնային պլանները: Բացակայում էր միայն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ նույն հարցի վերաբերյալ տեղեկությունը:

Մեկնաբանել