Լիոնել Մեսին հիասթափված է

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին «Միլան»-ի հետ առաջին հանդիպումից հետո իր հիասթափությունն է հայտնել գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից: «Բարդ հանդիպում էր, որը մենք պետք է հաղթեինք: Մենք ցուցադրում էինք մեր խաղը, բայց դա այդքան էլ հեշտ չէր խաղադաշտի պատճառով, բացի այդ՝ «Միլան»-ը շատ ուժեղ էր»,– ըստ Armsport.am-ի՝ նշել է Մեսին ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում: «Այժմ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Թիմերից յուրաքանչյուրն էլ կարող է հայտնվել հաջորդ փուլում: Հուսով եմ՝ պատասխան խաղում կարող ենք գոլ խփել, և դա կլինենք մենք: Այսօր արժանի էինք հաղթանակի»: Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին «Կամպ նոու» մարզադաշտում: