Զաուեռլանդ. Աբրահամը անպայման պետք է հաղթի

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի փրոմոութեր Կալե Զաուեռլանդը հայտարարել է, որ Պետր Վիլչևսկիի հետ մենամարտը Աբրահամին կտա ամեն ինչ կամ ոչինչ, նա անպայման պետք է հաղթի լեհ բռնցքամարտիկին:«Եթե Արթուրը հաղթի շաբաթ օրը, ապա ամենաբարձր տեղը կստանա WBO վարկանիշում: Բացի այդ՝ նա իրավունք կստանա հանդիպելու Շտիգլից-Գրովս հանդիպման հաղթողի հետ»,– ըստ Panarmenian.net-ի՝ ասել է Զաուեռլանդը:Արթուր Աբրահամի և Պետր Վիլչևսկիի միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին Գերմանիայի Կիլ քաղաքում: