Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Միլան»-ի հետ առաջին խաղից (0:0) հետո «Բարսելոնա»-ն բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ կապված «Սան Սիրո» մարզադաշտի խոտածածկի վատ որակի հետ: Այս մասին, ըստ Panorama.am-ի, հաղորդում է կատալոնյան ակումբի մամուլի ծառայությունը:ՈՒԵՖԱ-ն բացատրություններ կպահանջի իտալական ակումբից, քանզի հանդիպման բուլղարացի պատվիրակ Նիկոլայ Վորոբյովն իսպանացիների բողոքը գրանցել է խաղի արձանագրությունում:«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, խոսելով «Սան Սիրո» մարզադաշտի խոտածածկի որակի մասին, ասել է. «Տհաճ տպավորություն թողեց խոտածածկի որակը: Կարծում եմ՝ «Միլան»-ն ու «Ինտեր»-ն ավելի որակյալ խաղադաշտի են արժանի»:
Գվարդիոլա. «Սան Սիրո» մարզադաշտի խոտածածկը վատն էր
Article Published:
02 Ապրիլ, 2012 00:00
Comments Off on Գվարդիոլա. «Սան Սիրո» մարզադաշտի խոտածածկը վատն էր
Post navigation
Posted in:Uncategorized