Եվրախորհրդարանը պատժում է Բելառուսին

Եվրախորհրդարանը մարտի 29-ին Բրյուսելում բանաձև է ընդունել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը Բելառուսից այլ երկիր տեղափոխելու անհրաժեշտության մասին:

Եվրամիության պատգամավորները կոչ են արել Եվրամիության անդամ պետությունների և մյուս ժողովրդավարական երկրների հոկեյի ազգային ֆեդերացիաներին մայիսին Հելսինկիում կայանալիք Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում որոշում ընդունել 2014թ. աշխարհի առաջնությունը Բելառուսից այլ երկիր տեղափոխելու մասին, քանի որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը ոտնահարում է մարդու իրավունքներն ու ազատությունները, հաղորդում է Եվրախորհրդարանի կայքը:Անցած շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ առաջնությունն այլ երկիր տեղափոխելը հարված կլիներ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի և համաշխարհային սպորտի իմիջին, ըստ Panorama.am-ի՝ հաղորդում է tut.by-ը: