Բրազիլիայի հավաքականի մարզիչը տուգանվել է

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը տուգանվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար, ըստ News.am-ի՝ հաղորդում է Goal.com-ը։

Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է Մենեզեսի մեքենան վաղ առավոտյան։ Ոստիկանները նկատել են, որ մարզիչը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, և տուգանել են նրան 957 ռեալով (450 դոլար)։Մենեզեսի վարորդական լիցենզիայից հանվել է 7 բալ։

Մեկնաբանել