Դերեկ Չիսորան չի պատրաստվում հանձնվել

Բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան հայտարարել է, որ ցանկանում է շարունակել կարիերան և մենամարտ անցկացնել Ռուսաստանում։

«Պատրաստ եմ մենամարտել ցանկացած վայրում։ Եթե ինձ ցանկանում են տեսնել Ռուսաստանում, ես պատրաստ եմ բանակցություններ վարել ռուսական հեռուստաալիքների հետ։ Կարծում եմ՝ մենամարտը կցանկանան հեռարձակել նաև Մեծ Բրիտանիայում։Ինձ համար շատ ցավալի է մտածել, որ ինձ կարող են արգելել հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում։ Չի բացառվում, որ մենամարտեմ Դենիս Լեբեդևի հետ։ Երկուսս էլ աշխատում ենք նույն փրոմոութերի հետ։Չեմ պատրաստվում հանձնվել։ Ես կշարունակեմ հաճախել մարզասրահ և մարզվել անդադար»,– Չիսորայի խոսքը, ըստ News.am-ի, փոխանցում է PRO-BOX-ը։

Մեկնաբանել