Սերը Քրիստիանի հանդեպ հավերժ է

Մառլեն Դիտրիխ, Սոֆի Լորեն, Գրեյս Քելլի, Էվա Գարդներ, Ինգրիդ Բերգման, Էլիզաբեթ Թեյլոր. բացի տաղանդից՝ բոլոր այս դերասանուհիներին միավորում է կիրքը Dior-ի հանդեպ։

Դիզայնի հանճարին և հիասքանչ այս դերասանուհիներին միավորում էր ոչ միայն մտերիմ ընկերությունը. իհարկե, վերջիններիս համակրանքը կուտյուրյեի հաջողության գրավականն էր, չէ՞ որ բոլոր ժամանակների լավագույն գովազդը հայտնի մարդկանց համակրանքն ու հավատարմությունն է։ Չնայած Քրիստիան Դիորի հետ կինոաշխարհի կուռքերի համագործակցության հիմքում ամենևին էլ համաձայնագրային պարտավորությունները չէին. դերասանուհիների համար բնական էր կրել Դիորի զգեստները և՛ կինոյում, և՛ հեղինակավոր մրցանակաբաշխությունների ժամանակ:

Տարիների ընթացքում գեղեցիկ կանանց սերը Dior բրենդի նկատմամբ չի խամրել. այսօր նորաձևության աշխարհահռչակ այս տան հետ աշխատում են Շառլիզ Տերոնը, Նատալի Պորտմանը, Պենելոպե Կրուզը, Քիրսթեն Դանստը, Մոնիկա Բելուչին:Ի՞նչ արժեն միայն J‘adore-ը գովազդող կադրերը՝ Շառլիզի մասնակցությամբ: Հիրավի մոգական այս պատկերները հիշեցնում են Մառլեն Դիտրիխին, Գրեյս Քելլիին և Մերլին Մոնրոյին: Դրվագներ ֆիլմերից, կադրից դուրս նկարահանումներ և դերասանուհիների դիմանկարներ, որոնք թույլ են տալիս ընկղմվել Dior-ի ու կինոյի զարմանահրաշ աշխարհների մեջ:

Մեկնաբանել