Նահապետներով

1986թ. Փարիզում Հայկական կինոյի շաբաթ էր. ցուցադրվում էին վերջին տարիներին Հայաստանում ստեղծված լավագույն կինոաշխատանքները, այդ թվում՝ Հենրիկ Մալյանի «Նահապետ»-ը: Ցուցադրությունից հետո ֆրանսիացի անհայտ լուսանկարիչին հաջողվել է մեկ կադրում որսալ անմահ ֆիլմի ռեժիսորին՝ բոլոր ժամանակների մեծագույն շանսոնյե Շարլ Ազնավուրի, Նահապետին մարմնավորած Սոս Սարգսյանի և ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ:Փարիզ, 1986թ., ձախից աջ՝ Հենրիկ Մալյան, Շառլ Ազնավուր, Սոս Սարգսյան, Ալբերտ Մկրտչյան: