«Ճանաչում եմ մարդկանց, որ երկիրը լքելու իրենց ցանկությունը հետաձգել են` իմանալով, որ կան երիտասարդներ, որոնք տեր են կանգնում իրենց իրավունքներին»,-ասում է երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:
Ապամոնտաժողների նոր հերթափոխը
Post navigation
Posted in:
«Ճանաչում եմ մարդկանց, որ երկիրը լքելու իրենց ցանկությունը հետաձգել են` իմանալով, որ կան երիտասարդներ, որոնք տեր են կանգնում իրենց իրավունքներին»,-ասում է երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի»,- ասված է հաղորդագրությունում։ Կենտրոնը զգուշացնում է, որ նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ։
Արցախում մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված քաղաքացիները կզորացրվեն, հայտնում են Արցախում նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։ *** Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էր տարբեր աստիճանի վիրավորումներ։ Ադրբեջանական ագրեսիային զուգահեռ Արցախի նախագահը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2022-ի օգոստոսի 3-ից հայտարարվել էր մասնակի զորահավաք: Օգոատոսի 10-ի առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, […]
Իսմի Աղաև, OC Media Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր և, հատկապես, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշաններ էր տալիս, որ իր երկիրը կտանի Արևմուտքի հետ ավելի խորը համագործակցության ուղղությամբ։ Թեև Իլհամ Ալիևը միշտ է եղել շատ ճկուն քաղաքական դերակատար, որը հաճախ է պատրաստակամություն հայտնել համագործակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, նրա վերջին ելույթներն ու հայտարարած նախագծերը, հատկապես Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած եվրոպական էներգետիկ ճգնաժամի լույսի ներքո, ոչ միայն զգալիորեն արևմտամետ են, այլև անգամ կարող են ազդել Ադրբեջանի ներքին իրադրության վրա: Հուլիսի 4-ին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Ջո Բայդենին հղած շնորհավորական նամակում Ալիևը ողջունում էր Արևմուտքի […]
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ իրադրությունը շփման գծում գիշերը հարաբերական կայուն է եղել՝ չնայած պահպանվող որոշակի լարվածությանը։ «Օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։ ՊԲ-ից նշում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին քայլեր են ձեռնարկվում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ *** Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էր տարբեր աստիճանի վիրավորումներ։ Ադրբեջանական ստորաբաժանումները […]
«Հայաստանը ձգձգում է Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածությունների կատարումը»․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա ավելացրել է, թե «Ադրբեջանը բոլոր դեպքերում տրանսպորտային հաղորդակցություն է հաստատելու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և Արաքս գետի վրայով արդեն մեկնարկել է առաջին կամրջի շինարարությունը»: Բայրամովի վստահեցմամբ՝ «ադրբեջանական կողմը Նախիջևանին կապվելու առումով այլընտրանքային հաղորդակցություն ունի, պարզապես Հայաստանին հնարավորություն է տրված՝ դուրս չմնալ տարածաշրջանային համագործակցությունից»: Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանը խուսափում է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումից: «Հայաստանը խոսքերի մակարդակում ընդունում է [Բաքվի] առաջ քաշած սկզբունքները, սակայն գործնականում ձգձգում է գործընթացը»: Ընթացիկ տարվա մարտի 11-ին Ադրբեջանն ու Իրանը […]
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Արցախի և Հայաստանի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, ընդդիմադիրներն անդրադառնում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիային և Բերձոր և Աղավնո համայնքները ժամկետից շուտ հանձնելու խնդրին։ Ըստ դաշինքի՝ «պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետևանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որևէ […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հավատում է, որ տարածաշրջանը կկայունանա, եթե Հայաստանը ճիշտ ընկալի զարգացումները և արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին»։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսին 8-ին Թուրքիայում անցկացվող՝ դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ: Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցը կառուցակողական համարելով, նշել է․ «Հավատում եմ, որ մեր տարածաշրջանում կարճ ժամանակում կայունություն կհաստատվի, եթե Հայաստանը զարգացումները ճիշտ ընկալի և Ադրբեջանի ու Թուրքիայի անկեղծ կոչերին արձագանքի»: «Չնայած հայկական արմատական խմբերի խոչընդոտներին՝ Կովկասում հաստատուն խաղաղության ուղղությամբ էական առաջընթաց է գրանցվել»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ սերտ համագործակցության մասին։ Նրա վստահեցմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածություններով Հարավային Կովկասում «նոր դարաշրջան […]
Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ: Այս մասին հայտնում է «Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը՝ հղում անելով Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությանը։ «Ադրբեջանը արդեն մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը, հրապարակելով համապատախան լուսանկար։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում երկու մինարեթներ։ Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղեցու պատերից մաքրվելու են»,- ասված է խորհրդի հայտարարությունում։ *** Օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել էր […]