Ձայնը պետք է լսելի դարձնել

«Վերջերս Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ժամանակ հարցվողների միայն 12%-ն է նշել, որ ակնկալում են ազատ և արդարացի ընտրություններ: Հիմա պետք չէ նշել, որ մենք այսօր փորձենք պարզել, թե այդպիսի կասկածներն ինչով են հիմնավորված, սակայն ես ուզում եմ հարցնել՝ այդպիսի կասկածներ ունեցող մարդիկ ինչպե՞ս են արձագանքելու: Արդյոք նրանք ամեն ինչ թողնելու են իշխանությունների տնօրինմա՞նը, թե՞ ավելի վատ՝ պարզապես բաց են թողնելու փոփոխության հնարավորությունը»,– ասել է նա:

Դեսպանը չի ընդունում վաղօրոք արվող այն հայտարարությունները, որ ընտրությունների ելքն արդեն որոշված է, որ դրանք կեղծվելու են: Դրա փոխարեն, ըստ Հեֆերնի, մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր և դաշինքներ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, մշակեն և գործարկեն կեղծիքները կանխելուն ուղղված մեխանիզմներ:

Մեկնաբանել