Մոզամբիկը սպառնում է «Գազպրոմ»-ին

Աֆրիկյան երկիրը Եվրոպայի համար կարող է դառնալ գազի խոշոր մատակարարԹարմ նորություններ՝ Քենիայում նավթ են հայտնաբերել, Մոզամբիկում բնական գազի պաշարները մեկ երրորդով ավելի են, քան նախկինում կարծում էին, Տանզանիայի ափին հայտնաբերվել է նավթի նոր հանքավայր, Foreign Policy-ի իր բլոգում գրում է լրագրող Սթիվ Լիվայնը։ Դեռ նախքան այս լուրերը Արևելյան Աֆրիկան դարձել էր համաշխարհային մասշտաբի նավթային տարածաշրջան։ Միայն Մոզամբիկի գազային պաշարները գործնականում կարող են վերաձևել էներգետիկ ու աշխարհաքաղաքական ուժերի դասավորությունը Եվրոպայից Ասիա։

Իտալական ENI նավթագազային ընկերությունը ծրագրում է այս տասնամյակի վերջին հեղուկացված գազի արտահանում սկսել Մոզամբիկից։ Ասիական շուկայում այդ մատակարարումները կխարխլեն Կատարի դիրքերը, որը, ըստ հեղինակի, հեղուկացված բնական գազի գները, որոնք փոխկապակցված են նավթի գների հետ, պահում է «աստղաբաշխական մակարդակում»։Եվրոպայում, որի գազի 25%-ի մատակարարը «Գազպրոմ»-ն է, իրադրությունը նույնպես բարդ է, քանի որ գազի գներն այստեղ ևս փոխկապակցված են նավթի գների հետ։ Բայց Մոզամբիկը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է Եվրոպային էլ ապահովել։ Եթե եվրոպական շուկայում նոր մատակարար հայտնվի, Պուտինի արտաքին քաղաքականության «սուր ծայրը»՝ «Գազպրոմ»-ը, ավելի քիչ ազդեցություն կունենա Եվրոպայի վրա, կանխատեսում է հեղինակը։

Մեկնաբանել