Մոզամբիկը սպառնում է «Գազպրոմ»-ին

Իտալական ENI նավթագազային ընկերությունը ծրագրում է այս տասնամյակի վերջին հեղուկացված գազի արտահանում սկսել Մոզամբիկից։ Ասիական շուկայում այդ մատակարարումները կխարխլեն Կատարի դիրքերը, որը, ըստ հեղինակի, հեղուկացված բնական գազի գները, որոնք փոխկապակցված են նավթի գների հետ, պահում է «աստղաբաշխական մակարդակում»։

Եվրոպայում, որի գազի 25%-ի մատակարարը «Գազպրոմ»-ն է, իրադրությունը նույնպես բարդ է, քանի որ գազի գներն այստեղ ևս փոխկապակցված են նավթի գների հետ։ Բայց Մոզամբիկը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է Եվրոպային էլ ապահովել։ Եթե եվրոպական շուկայում նոր մատակարար հայտնվի, Պուտինի արտաքին քաղաքականության «սուր ծայրը»՝ «Գազպրոմ»-ը, ավելի քիչ ազդեցություն կունենա Եվրոպայի վրա, կանխատեսում է հեղինակը։