Մայքլ Ջորդանը չի վաճառում «Շառլոտ»-ը

Ամերիկյան բասկետբոլի լեգենդ, NBA-ի հնգակի չեմպիոն, Արևելյան գոտու հետնապահ «Շառլոտ»-ի սեփականատեր Մայքլ Ջորդանը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել իր ակումբը:

«Չեմ պատրաստվում հրաժարվել իմ ակումբից: Ինձ զայրացնում են լուրերը, թե ես ցանկանում եմ վաճառել իմ ակումբը: Հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ նվիրված եմ «Շառլոտ»-ին, և պատրաստվում եմ ակումբը դարձնել չեմպիոնության հավակնորդ»,– Մայքլ Ջորդանի խոսքը, ըստ News.am-ի, մեջբերում է USA Today-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Շառլոտ»-ն ընդամենը 7 հաղթանակ է տարել 43 խաղում: «Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ Մայքլ Ջորդանի ակումբը տարեկան 10 միլիոն դոլար է կորցնում հովանավորների պասիվության պատճառով: