Քեշով հարուստները

Economist-ը հաշվել է ամենաշատ կանխիկ միջոցներ ունեցող երկրները
Եվրոն, չնայած իր ներկայիս խնդիրներին, շարունակում է մնալ աշխարհի «ամենաառատ» արժույթը՝ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների և մետաղադրամների ցուցանիշով։ Այս մասին է վկայում բրիտանական The Economist հանդեսի ամենաշատ կանխիկ միջոցներ ունեցող երկրների վարկանիշը՝ համաձայն Միջազգային հաշվարկների բանկի (Bank for International Settlements, BIS) տվյալների։

2010թ. վերջին աշխարհում շրջանառվել է մոտ $1,2 տրլն-ին համարժեք եվրո, ինչը կազմում է արժութային միության երկրների ՀՆԱ-ի 9%-ը։ Ճապոնական յենի և ամերիկյան դոլարի ցուցանիշները եղել են մոտ $1-ական տրլն։ Ճապոնիայի կանխիկ միջոցները կազմել են նրա ՀՆԱ-ի 18%-ը։

Վարկանիշում իր դիրքերը զգալիորեն բարելավել է Շվեյցարիան՝ 1000 շվեյցարական ֆրանկ անվանական արժեքով թղթադրամների թողարկման շնորհիվ։ Ավելի մեծ արժողությամբ թղթադրամներ ունի միայն Սինգապուրը՝ 10 հազ. սինգապուրյան դոլար անվանական արժեքով, որոնք, սակայն, շատ ավելի հազվադեպ են հանդիպում։ Շնորհիվ 1000-ֆրանկանոցի՝ Շվեյցարիան կարող է հպարտանալ կանխիկ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների $159 միջին արժողությամբ, իսկ ահա Չինաստանում գործող 100-յուանանոցի սահմանափակումը նշանակում է, որ այս երկրում շրջանառվող թղթադրամի միջին արժեքը մոտ $3 է։

Մեկնաբանել