Վերացնել բանկերի մենաշնորհը․ Չինաստանի վարչապետի կոչը

Չինաստանում պետական բանկերի մենաշնորհը պետք է վերացվի, քանի որ այն խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը։ Այսպիսի հայատարարություն է արել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբոն Չինաստանի Ազգային ռադիոյի եթերում։ Ըստ նրա՝ պետական բանկերը, որ վերահսկում են չինական շուկայի մեծ մասը, հեշտությամբ են գումարներ վաստակում, մինչդեռ ֆինանսական ոլորտ անհրաժեշտ է նաև մասնավոր ներդրողներ ներգրավվել։

Բրիտանական The Financial Times-ի հաղորդմամբ՝ Ցզյաբաոյի հայտարարությանը նախորդել է Չինաստանի կառվարության կողմից մի շարք միջոցառումների ձեռնարկումը, որոնոք զգալիորեն դյուրացնում են օտարկերյա ներդրողների մուտքը երկրի ֆինանսական շուկա։ Մասնավորապես՝ օտարերկրյա ներդրողներին թույլ է տրվել տարեկան մինչև $80 մլրդ-ի ներդրում կատարել՝ նախկին $30 մլրդ-ի փոխարեն։ Բացի այդ՝ ներդորղների համար դյուարցվել է յուանի գնման կարգը։

Չինաստանի ֆինանսական շուկան՝ ըստ ծավալի, վեցերորդն է աշխարհում և երկրորդը Ասիայում։ Այստեղ նա զիջում է միայն Ճապոնիային։ Շուկայի ավելի քան 70%-ը վերահսկում է այսպես կոչված «մեծ քառյակը»՝ գյուղատնտեսական, շինարարական, առևտրա-արդյունաբերակԱն բանկերը և Չինաստանի բանկը։ Երկրում գործում են նաև մասնավոր ֆինանսական և վարկային կազմակերպություններ։

Նշենք, որ Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ այս փետրվարին հրապարակված զեկույցի համաձայն՝ Չինաստանում ճգնաժամ կսկսվի, եթե երկրի կառավարությոuնը տնտեսական բարեփոխումներ չիրականացնի։ Ըստ ՀԲ-ի՝ Չինաստանում կառավարության չափից ավելի մեծ մասնակցությունը երկրի տնտեսկան աճի վրա բացասական ազդեցություն է ունենում։

Մեկնաբանել