Չինական պարենամթերքի շուկան գերազանցեց ամերիկյանին

Չինաստանը, 2011թ. տվյալների համաձայն, դարձել է պարենամթեքի վաճառքի համաշխարհային առաջատար։ Այս մասին են վկայում բրիտանական IGB ընկերության վարկանիշի տվյալները, որում ուսումնասիրվել են 15 երկրի համապատասխան ցուցանիշները։ Դրանց համաձայն՝ Չինաստանում պարենամթերքի շուկան գնահատվում է 607 մլրդ ֆունտ ստեռլինգ ($964 մլրդ)։ Համեմատության համար նշենք, որ մինչև 2011թ.  առաջատար համարվող Միացյալ Նահանգների համապատասխան ցուցանիշը 572 մլրդ ֆունտ ստեռլինգ է։

IGB-ի կանխատեսմամբ՝ մինչև 2015թ. Չինաստանի պարենամթերի շուկան կկազմի 918 ֆունտ ստեռլինգ, իսկ ԱՄՆ-ինը՝ 975 մլրդ ֆունտ։ Վարկանիշում նրանց հաջորդում են Ճապոնիան (254 մլրդ ֆունտ), Հնդկաստանը (244 մլրդ), Բրազիլիան (202 մլրդ), Ռուսաստանը (198 մլրդ)։ Առաջին տասնյակում են հայտնվել նաև ԵՄ չորս խոշոր տնտեսությունները՝ Ֆրանսիան, Գերմանինա, Մեծ Բրիտանիան և Իտալիան։ Ընդ որում՝ մինչև 2015թ. Մեծ Բրիտանիան առաջ կանցնի իր հարևաններից, կանխատեսում է IGB-ն։