Աշխարհը հեղափոխվում է․ IISS-ի զեկույց

Ներկայում աշխարհը հեղափոխական վերափոխումների փուլում է։ Այսպիսի եզրակացություն է պարունակում լոնդոնյան Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցը (The International Institute for Strategic Studies, IISS), հաղորդում է գերամանական Die Welt պարբերականը։

Չինաստանը ավելի ակտիվորեն է ձգտում համաշխարհային գերտերության կարգավիճակի ձեռքբերմանը, իսկ ԱՄՆ-ը մերձավորարևելայն հարցում այլևս չի կարող հույսը եվրոպացիների վրա դնել։

Կիբերտածություն և կիբերպատերազմներ, Չինաստանի նկրտումներ, ամերիկյան բազաների տեղափոխումը ատլատյանից խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ռազմական ներուժի ձևավորմանը չմասնակցելու եվրոպացիների որոշումը՝ բացառությամբ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, Հյուսիսատլանտյան դաշինքի իմաստազրկումը, Աֆղանստանում դրական արդյունքերի բացակայությունը և արաբական աշխարհի «գարունը, աշունն ու ձմեռը»․ սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք հայտնվել են զեկույցի հեղինակների ուշադրության կենտրոնում։

Սակայն գլոբալ տնտեսության գլխին կախված դամոկլյան սուրը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածն է՝ որպես կանխարգելիչ միջոց։ Գլոբալիզացիան միավորում է այս բոլոր մարտահրավերները, որոնց առերեսվել է աշխարհը։

Դաշնակիցների վաղահաս ռազմական գործողությունը Լիբիայում վկայեց բուն ՆԱՏՕ-ի ներսում համերաշխության բացակայության մասին։ «Լիբիայի պատերազմը ի չիք դարձրեց Վաշինգտոնի՝ ՆԱՏՕ-ի և եվրոպացի դաշնակիցների հետ կապված վերջին պատրանքները», -ասված է զեկույցում։